Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հովիկ Աբրահամյանի ակումբը

Հովիկ Աբրահամյանի ակումբը
26.03.2015 | 13:07

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվել է վարչապետների ակումբ, որի առաջին հանդիպումը նախատեսված է այսօր: Հայաստանի 13 վարչապետներից (Վազգեն Մանուկյան, Գագիկ Հարությունյան, Խոսրով Հարությունյան, Հրանտ Բագրատյան, Արմեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արմեն Դարբինյան, Վազգեն Սարգսյան, Արամ Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան), հանդիպմանը չեն մասնակցի դեսպաններ Արմեն Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը, գործող ու նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը: Վազգեն Սարգսյանը սպանվել է, Անդրանիկ Մարգարյանը՝ վախճանվել: Հանդիպմանը հազիվ թե մասնակցի ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Երեկոյան, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Արմեն Դարբինյանը և Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է՝ 986

Մեկնաբանություններ